ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը տարածել է ցեղասպանությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականների հայտարարությունը
![]() 865 Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 15:15 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը հայտնում է. «ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը տարածել է ցեղասպանությունների ուսումնասիրությունով զբաղվող մի խումբ ակնառու միջազգային գիտնականների հայտարարությունը, որտեղ խորը մտահոգություն է բարձրաձացվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին սպառնացող ցեղասպանության անմիջական վտանգի կապակցությամբ: Հայտարարության մեջ գիտնականները, ներկայացնելով կապը վերջին ագրեսիայի և 1915-ի ցեղասպանության ժխտման, վերջին երեք տասնյամյակներում Ադրբեջանում և Թուրքիայում հայատյացության զարգացման, ընթացիկ ագրեսիայի շրջանակներու քաղաքացիական անձանց և կառույցները թիրախավորման միջև, ցույց են տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում կա Արցախի և թերևս նաև Հայաստանի հանդեպ նոր ցեղասպանության իրական վտանգ՝ որպես կանխարգելման միջոց առաջարկելով Արցախի անկախության ճանաչումը: Գիտնականները միջազգային հանրությանը պահանջ են ներկայացնում լուրջ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան և պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությունն անմիջապես դադարեցնելու ուղղությամբ: Նրանք կոչ են անում ձայն բարձրացնել այլատյացության, ագրեսիայի ու պատերազմի դեմ և կանխել մի նոր ցեղասպանություն: Հայտարարության տակ ստորագրել են ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեդիայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի, Ավստրիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ավստրալիայի առաջատար համալսարաններ ու գիտական հաստատություններ ներկայացնող ավելի քան յոթ տասնյակ գիտնականներ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
