«Այսօրվա կռիվը վաղվան թողնելու իրավունք չունենք». Կարեն Հովհաննիսյան
![]() 397 Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 14:05 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուրս եկե՛ք ձեր ձևած ձևից, այսօրվա կռիվը մեր սերունդներին թողնելու իրավունք չունենք։ Այսօրվա կռիվը վաղվան թողնելու իրավունք չունենք։ Մեզ պարտադրել են այս պատերազմը, այս հայրենակա՛ն պատերազմը։ Ինձ համար ոչ պակաս դավաճան են խուճապ տարածողները, քաղաքական թեմաները մեջտեղ բերողները, բանակի հաշվին մութ գործեր անողները (եթե կան այդպիսիք)։ Բայց ես այսօր դավաճան փնտրելու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ էլ հավես։ Այսօր մեզ հերոսներ են պետք։ Հերոսներ, ովքեր իրենց գործով թե՛ թիկունքում, թե՛ ռազմաճակատում կերտում են հայոց պետականության ապագան։ Հերոսներ առանց շքանշանի, առանց ակնկալիքի, առանց որևէ մեկին խանգարելու, գլուխը կախ գործ անող հերոսներ։ Ձեր ցավը տանեմ տամ թուրքի գլխին, տղե՛րք։ Ռազմաճակատում անգամ մի բաժակ ջուր խմելիս դուք երկինք եք նայում, այդ պահն էլ օգտագործում եք, որպեսզի զննեք երկինքը, տեսնեք վտանգ կա, թե ոչ․․․ Մեր հերոսներից պատմեք-խոսեք. դավաճաններ միշտ էլ եղել են ու կլինեն, դրանց մասին՝ պատերազմից հետո։ Եվ մի բան բոլորս պետք է լավ գիտակցենք։ Ռազմաճակատում ամեն ինչ էլ կլինի, ամեն ինչի պակաս, կամ ավելցուկ էլ կլինի, մի քննարկեք ոչ մի բան, մի ծաղկեցրեք ամեն փոքր խնդիր, կամ թեկուզ մեծ խնդիր, փորձեք այդ խնդիրը լուծեք։ Մենք մեր սերունդների համար հզոր Հայաստան ենք կերտում, այս օրերը Հայոց պատմության մեջ ոսկե տառերով են գրվելու, մենք թանկ ենք վճարում հաղթական խաղաղության համար․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
