Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ալիևն ընդունելի չափերն անցնում է». Վահագն Թևոսյան

«Ալիևն ընդունելի չափերն անցնում է». Վահագն Թևոսյան
394
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 14:00

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հասկանում եմ, որ ներքին լսարանին ուղղված հայտարարությունները որակով էականորեն կարող են տարբերվել դիվանագիտական լեզվից, բայց Ալիևն ընդունելի չափերն անցնում է:
Սա կարող է վկայել, որ կա՛մ Ալիևն ինքն է անհավասարակշիռ վիճակում, կա՛մ համարում է, որ իր ներքին լսարանն է դուրս գալիս հավասարակշռությունից: Չնայած չի բացառվում, որ երկուսն էլ՝ դիվանագիտական ճնշումներ ու ռազմական նպատակների կատարյալ ձախողում:
Ամեն դեպքում զգոնությունը չենք կորցնում: Ոչինչ դեռ չի ավարտվել, որ նոր բան սկսի»: