«Հույս ունեմ՝ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի իմ հարցերին». Նիկոլ Փաշինյան
![]() 932 Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 19:25 «Մենք դեռ չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի տապալմանը, բայց ես ուզում եմ ասել, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, և ուղիղ ասել, որ սա իրենց համար առաջին հրադադարն է, բայց մեզ համար արդեն երրորդը և ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ արդյունք է ունենալու, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, թե հայկական կողմն է խախտել հրադադարը։ Բայց հիմնական հարցը, որ դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետևյալն է՝ ա․ եթե հրադադարը չպահվի, ինչպե՞ս եք պարզելու, թե ով է մեղավորը, բ․ ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը՝ խախտող կողմի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով հերթական ձախողված հրադադարին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կոռեկտ չի համարում ասել, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարն իր հարցերին․ «Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցերին՝ արդյոք իրենք պարզեցի՞ն՝ ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, և եթե պարզեցին՝ ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարը խախտած կողմի վրա։ Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր է»,- նկատեց վարչապետը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
