«Մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում». Արտակ Բեգլարյան
![]() 707 Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 22:15 ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար: Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ ես ու շատ-շատերը հնարավոր ջանքերը ներդնում ենք միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու և գործողությունների մղելու ուղղությամբ, սակայն, ցավոք, միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կամ կույր են, կամ՝ անկարողունակ, կամ էլ՝ չարչի: Այնպես որ պետք է գիտակցել, որ մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում: Ուստի, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից: ՁԵՐ ԲՈԼՈՐԻԴ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՛ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ…»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
