«Ավելի լավ է քչով, բայց կարգապահությամբ». Կարպիս Փաշոյան
![]() 380 Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 13:40 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմաստ չկա բոլորին հավաքել ու լցնել խրամատները, հատկապես երբևէ խրամատ, ավտոմատ ու նռնակ չտեսածներին։ Միևնույն է առաջին կրակոցի դեպքում նրանք լքելու են մարտական դիրքերն ու կոտորվելու են։ Կոտորվելով մահվան են դատապարտելու նաև կանոնավոր բանակի ժամկետային զինծառայողներին՝ թողնելով նրանց շրջափակման մեջ։ Սա մենք արդեն տեսել ենք։ Առաջարկում եմ դասալքության, թասիբի և նմանատիպ այլ թեմաները գոնե ժամանակավորապես հետաձգել։ Հիմա բանակին իրական ռեսուրս է անհրաժեշտ, իսկ ավելի կոնկրետ մասնագետներ՝ հրետանավորներ, հակատանկիստներ, տանկիստներ, ինչպես նաև հատուկ պատրաստություն անցած մոտոհրաձգային ստորաբաժանման համար նախատեսված զենքերի տիրապետող մարդիկ։ Իմաստ չկա հազարների հավաքել ու բոլորին մսաղացը լցնել, ավելի լավ է քչով, բայց կարգապահությամբ ու իրական արդյունքով։ Բոլոր նորմալ մարդիկ վախենում են, վախը բնական, անխուսափելի երևույթ է, ընդամենը պետք է սովորել կառավարելի դարձնել այն»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
