Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հաղթանակն այլընտրանք չունի, եթե նույնիսկ շատ ցավոտ է». Նաիրի Հոխիկյան

«Հաղթանակն այլընտրանք չունի, եթե նույնիսկ շատ ցավոտ է». Նաիրի Հոխիկյան
373
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 15:25

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղթանակը և պարտությունը սկիզբ են առնում մեր մտքերում:
Իր հոգու խորքում պարտության մասին մտածող մարդը չի կարող հաղթանակի հասնել:
Երբ դու գնում ես հաղթանակի, ապա անկախ ամեն ինչից, դու կհաղթես անպայման: Հաղթանակն այլընտրանք չունի, եթե նույնիսկ շատ ցավոտ է:
-Հաղթանակը մեր ապրելու միակ միջոցն է:
-Հաղթանակը մեր երեխաների ապագայի միակ երաշխիքն է:
-Հաղթանակը կփրկի ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը:
-Հաղթանակը իմաստ ու հավերժություն կտա մեր զոհվածների սխրանքներին:
-Հաղթանակը քաղաքական սեղանների մոտ չեն որոշում, այլ ռազմի դաշտում:
-Մեր հաղթանակը Ադրբեջանի պարտությունն է:
-Հաղթանակը մեր մտքում՝ դեպի առաջնագիծ:
-Հաղթանակը մեր մտքում՝ թիկունքային աշխատանքներում:
-Հաղթանակը մեր մտքում՝ մեր ընտանիքներում:
-Հաղթանակը մեր մտքում՝ աշխատանքի վայրում:
-Հաղթանակը մեր մտքում՝ մեր հարազատներին ճակատ ճանապարհելիս:
-Հաղթանակը մեր մտքում՝ նույնիսկ զոհվելիս... Չենք զոհվի, կհաղթենք․․․»։