Դատապարտում ենք նման նախաձեռնությունները. Ռ. Քոչարյանի աջակիցների դաշինք
![]() 568 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 15:40 ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի աջակիցների դաշինքը գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր սոցիալական ցանցերում տեղադրվել է հայտարարություն, որտեղ իբր «Համախմբում Ռոբերտ Քոչարյանի շուրջ» խումբը տարածել է հայտարարություն՝ կոչ անելով բողոքի ակցիա իրականացնել։ Սակայն, կարելի է տեսնել, որ հայտարարությունը տարածել է ինչ-որ անհատ, որը մեր գաղափարակիցը չէ։ Կտրականապես հերքում ենք այս նախաձեռնության առնչությունը նախագահ Քոչարյանի աջակիցների հետ։ Ռազմական դրության և համավարակի տարածման տեմպերի նման օրերին մասսայական միջոցառումների անցկացումը չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և առողջության պահպանման հրամայականից։ Ուստի, դատապարտում ենք նման նախաձեռնությունները և հորդորում նախագահ Քոչարյանի իրական աջակիցներին, որոնք խմեր ու էջեր ունեն սոցիալական ցանցերում, զգոն լինել և հետևել որպեսզի նման ապատեղեկատվություն չհայտնվի իրենց կողմից կառավարվաող էջերում»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
