Նիսում մարդկանց վրա հարձակված հանցագործը թունիսցի է

Հանցագործը, որը հինգշաբթի առավոտյան ահաբեկչություն էր իրականացրել Նիսում, Թունիսից է, 21 տարեկան է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտտին։
«Նիսում ահաբեկչությունը կազմակերպել է ծնունդով Թունիսից մեկը, ով միայն վերջերս է Ֆրանսիա ժամանել Լամպեդուզայից (Իտալիա)»,- Twitter-ում գրել է քաղաքական գործիչը։
«Անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի և սանիտարական ճգնաժամի հետ կապված՝ ռիսկային գոտում գտնվող երկրներից ժամանող անձանց վիզաների և ապաստարանի տրամադրման բոլոր ընթացակարգերը պետք է դադարեցվեն»,- ասել է նա:
Անտոնի քաղաքի առաջին փոխքաղաքապետ Բորեն պատահարի վերաբերյալ այլ մանրամասներ է հայտնել: Նրա խոսքով՝ առաջինը ոստիկանությանը տեղեկացրել է անցորդը՝ օգտվելով տաճարի մոտ գտնվող խաչմերուկում տեղադրված տագնապի կոճակից։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր հերթապահության են եղել մոտակայքում։ Նրանցից մեկը եկեղեցու ներսում 2 կրակոց է արձակել՝ հարձակվողին չեզոքացնելու համար։ Ահաբեկչին, սակայն, հասցրել էր դանակով մահացու վիրավորել տաճարի աշխատակցին և կտրել ծեր ծխականի կոկորդը: Մեկ այլ կնոջ հաջողվել է փախչել եկեղեցուց, սակայն նա մահացել է վիրավորումից՝ շտապ օգնության մեքենայի ժամանումից անմիջապես հետո։

«Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը»․ Նարինե Դիլբարյան
3017:18
Վարազդատ Հարությունյանը հրապարակել է Ալեն Ղևոնդյանի ուղերձը
4016:54
«Չի կարելի թերթի միջակ աշխատողին բերել, դնել ԿԸՀ նախագահ»․ Հովսեփ Կուբատյան
4016:12
«2008-ին ընտրությունները փետրվարի 19-ին էին, 20-ին ժողովուրդը Մատենադարանի մոտ էր»․ Կարինե Հարությունյան
4815:30
«Իր լեգիտիմության վրա վստահ իշխանությունը վերաքվեարկությունից չէր վախենա»․ Անժելա Էլիբեգովա
5115:00
ՀՀ-ում բելառուս ակտիվիստ է ձերբակալվել
8214:52
«Հիմա բոլորս տեսնում ենք իրական Փաշինյանին»․ Արմեն Հովասափյան
5714:12
«Ղազանչեցոց մայր տաճարի մասին ի՞նչ կասեք»․ Նաիրա Կարապետյան
5313:42