«Լսում էի ռմբակոծությունների ձայներն ու նվագում»․ Էլեն Սահակյանը Կոմիտաս է նվագել Արցախում
![]() 1040 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 22:50 Դաշնակահարուհի Էլեն Սահակյանը մի քանի օր առաջ հրթիռակոծության ձայների ներքո Արցախում բացօթյա կատարել է Կոմիտասի գործերից մեկը՝ «Գարուն ա» ստեղծագործությունը։ Տեսահոլովակն արդեն հասանելի է «Ինստագրադ»-ի յութուբյան տեսադարանում, նպատակն է դիտումներից հավաքված գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Հայկական ժամանակը» Էլեն Սահակյանի հետ զրույցել է արտակարգ իրավիճակում տեսահոլովակ նկարահանելու և այլ մանրամասների շուրջ։ Դաշնակահարուհին անկեղծացավ, որ աշխատանքներն ավարտին հասցնելը շատ բարդ է եղել, կազմակերպվելն ու Արցախ հասնելն՝ առավելևս։ Վերջինս անկեղծացավ, որ սահմանն անցնելու պահից վախը իր մեջ էր, լսում էր ռմբակոծությունների ձայներն ու ամեն վայրկյան սպասում երկնքում ԱԹՍ-ի հայտնվելուն․ «Բայց ցանկությունս և նպատակս այնքան մեծ էին, որ ինձ ուժ էին տալիս իրականացնելու այն մտահղացումը, ինչի համար գնացել էի Արցախ։ Հավատացնում եմ ձեզ՝ Արցախում գտնվելուց մի քանի ժամ հետո և առավելևս նվագելու ընթացքում ի մեջից վախը կորել էր։ Լսում էի ռմբակոծությունների ձայները, բայց միտքս սահմանում կանգնած զինվորների հետ էր»: Դաշնակահարուհու խոսքով՝ նպատակն էր ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի բարբարոս և անմարդկային թշնամի ունենք․ ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները։ Հայ երաժշտի լուսնակարներն ու տեսանյութը տարածվել էին համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցներով։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
