«Եթե մի պահ պատկերացնեք, թե ինչ տարածք է ուզում Ադրբեջանը, մտքներիցդ կհանեք այդ «հող զիջելու» աբսուրդը». Դավիթ Սանասարյան
![]() 462 Կիրակի, 01 նոյեմբերի, 2020 թ., 15:40 Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի պահ պատկերացնեք, թե ինչ տարածք է ուզում Ադրբեջանը, մտքներիցդ կհանեք այդ «հող զիջելու» հակահայկական աբսուրդը։ Ես խոնարհվում եմ բոլոր հայ մայրերի առջև, բայց խնդրում եմ դեմքիս մի շպրտեք, թե մեր տղերքին ենք կորցնում։ Ախր կորուստները բոլորինս են, ու ինչպես ամեն ընտանիք, մեր ընտանիքը ևս շատ ցավոտ կորուստ ունեցել է. եղբորս (հորաքրոջս տղան) եմ կորցրել Օմարում՝ Մռավի լեռան վրա։ Ու էնպես չի, որ ոչ մի թիզ հող գոչել եմ միայն Երևանում։ Իմ համեստ մասնակցությունն ունեցել եմ ու դեռ ունենալու եմ հողս, գաղափարս պաշպտանելու գործում։ Թշնամին քաղաքակիրթ ազգ չէ, ով զուտ հողային վեճ է լուծում, թշնամին արյունարբու է և ուզում է մեր վախճանը, թշնամուն չենք կարող զիջել մեզ պատկանելիքը, եթե զիջելու բան կա, դա իրենց դիակներն են։ Ուրեմն՝ մտքներիցս հանում ենք «զիջելով փրկվելու» թակարդը, ու համերաշխության մթնոլորտում ամեն մեկս մեր նվիրումն ենք բերում հայրենիքը պաշտպանելու գործում։ Եվ հետո, հայրենիքի լավագույնների արյամբ ներկված հողը զուտ հող չէ, այն արնախառը կավ է, արյամբ ու քրտինքով հարստացած սև հող է, որտեղ պետք է ծլենք, ծաղկենք ու զորանանք»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
