«Ուղղակի հինգ րոպե մտածեք». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը խորիմաստ լուսանկարներ է հրապարակել
![]() 966 Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 02:05 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նկարներ, որտեղ Ֆրանսիայի խորհրդանիշ հուշարձաններն ավերված են տանկերի ու զրահատեխնիկայի հարվածներից, դրանց շուրջբոլորն ամայացած է, կրակից բարձրացող ծուխ է, մահացած զինծառայողների մարմիններ են ընկած, դեռևս կենդանի մարդիկ էլ պայքարում են։ Այս նկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Պատրիկ Շովելն է, ցուցադրվել են 2011 թ. կայացած «Պատերազմն այստեղ է» խորագրով ցուցահանդեսում։ «Ուղղակի, հինգ րոպե մտածեք»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ ենթադրաբար ակնարկելով Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունները և այն մտավախությունը, որ ահաբեկչությունը, որի դեմ այսօր միայնակ կռիվ է տալիս Հայաստանը, վաղը թակելու է բոլորի դռները: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08




