«Թող ՄԱԿ-ը հաշվի նստի հայերի հետ. այլևս չե՛նք լռելու և չե՛նք խնդրելու». ցուցարարներ
![]() 319 Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ., 12:00 «Միացյալ ազգերի կազմակերպությունը, տպավորություն է, թե վաղուց էր մահացած, պարզապես մենք նրան նոր ենք գտել և հիմա ենք ի հիշատակ իրեն, հարգանքի տուրք մատուցում»,- ասում են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ցուցարարները ծաղկեպսակ են դրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նրանք ՄԱԿ-ից կոնկրետ գործողություններ են պահանջում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի ուղղությամբ՝ պնդելով, որ ՄԱԿ-ի կոչերն ու դատապարտումները ոչ մի ազդեցություն չեն ունենում և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել: «Ամբողջ աշխարհին պարզ է, թե ինչ է կատարվում և մի փաստ արձանագրել, որ ընդամենը ՄԱԿ-ը պետք է զսպվածության կամ հրադադարի կոչը անի՞ և դա հարգե՞ն: Դա բացարձակապես ծաղրի ենթակա վիճակ է: Մենք՝ հայերս շատ վիրավորված ենք: Սա ամենամեղմ պատասխանն է (նկատի ունի ծաղկեպսակների տեղադրումը,- խմբ.): Թող իրենք հաշվի նստեն հայ հասարակության հետ: Մենք այլևս լռողի և խնդրողի կարգավիճակում չենք լինելու, այսուհետ թող իրենք ի գիտություն ընդունեն այս ամենը: Շատ ավելի լուրջ է մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ՝ վատ առումով»,- ասում են ցուցարարները: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
