«Ադրբեջանցիները համացանցում ծաղրում էին Ալիևին՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»». ՊՆ ներկայացուցիչ
![]() 472 Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ., 23:10 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրար հակասող հայտարարություններին․ «Այո, կան հակասություններ, և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս, թե հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»»։ Պատասխանելով հարցին, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում ինչ զինատեսակ է կիրառվել, Ա․ Հովհաննիսյանն ասաց․ «Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի»։ Նրա խոսքով՝ այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է։ ՊՆ ներկայացուցիչը, հաջորդ հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մարտերն ինտեսիվությունը կորցրել են, արդյոք այն դիվանագիտության արդյո՞ւնք է, ասաց․ «Ես բազմիցս կրկնել եմ՝ պատճառն Ադրբեջանի կրած կորուստներն են և մարտունակազրկումը»։ Ա․ Հովհաննիսյանը նշեց, որ մարտերը շարունակվում են, սակայն շատ սաստիկ ու ծանր չեն։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
