«Միակ ճակատամարտը, որի վրա հույս են դրել թուրքերը, Խծաբերդ-Ճարտար ռազմաճակատի գիծն է». Սարո Սարոյան
![]() 1307 Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ., 23:25 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմնվելով երկրորդ համաշխարհային պատերազմի փորձառության վրա՝ հետագա տասնամյակներում պետությունների ռազմագիտական միտքը կենտրոնացած է եղել ռազմական պլանավորման այնպիսի ռազմավարությունների մշակման վրա, որոնք օպերատիվ կարգով ու օպտիմալ ձևով կլուծեին զորքերի տեղաշարժի ու սնուցման գերկարևոր խնդիրները: Ուստի ճանապարհներն ամենից կարևոր երակներն են մնում, քանի դեռ պատերազմներում մեծ քանակությամբ կիրառվում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ: Արցախում այդ խնդրի վրա ևս մեծ ուշադրություն է դարձվում: Ներկայումս թուրքական բանակը փորձում է հասնել նրան, որ իր վերահսկողության տակ վերցնի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ և Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհները: Ռազմական փորձագետների համար պարզ է, որ դեպի Արցախի միջնաշխարհ ներթափանցելու փորձեր կատարելիս թշնամին դեռևս անկարող է լինելու պատերազմի մեջ ներգրավել իր մոտոհրաձգային ստորաբաժանումները, քանի դեռ այդ երկու երակների վրա վերահսկողություն չի սահմանել: Հենց այդ տեսանկյունից շատ կարևոր նշանակություն է ձեռք բերել Հարար-Խծաբերդ-Խանձաձորի խաչմերուկ-Ծակուռի ավտոճանապարհը: Այն թուրքերի համար այսօր ծառայում է որպես թիկունքից զորքերի լրացուցիչ սնուցման ճանապարհ, որի միջոցով դեպի Սղնախ ընկած անտառներ մատակարարվում են նորանոր դիվերսիոն-վարձկան ջոկատներ: Այսինքն, դեպի Շուշիի և Ստեփանակերտի վրա զուգահեռ գործող երեք ուղղություն է թշնամին ծրագրել առաջիկայում գործարկել՝ անտառներով դեպի Սղնախ և Քարին տակ, Կարմիր-Շուկա Ստեփանակերտ և Մարտունի Ստեփանակերտ: Հասկանալով այս ամենը՝ մեր բանակը խնդիր ունի կտրել թշնամուն նրա սնուցման երակներից՝ ճանապարհներից: Ու բանակը դա մեծ հաջողությամբ իրականացնում է հենց այս օրերին: Այսօր Խծաբերդը, Կարմիր շուկան և Ճարտարը դարձել են առանցքային այն գյուղերը, որոնց շուրջ մարտերի արդյունքում թշնամու հարձակողական մեջքը վերջնականապես ջարդվելու է՝ հիմք տալով հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար: Ռազմաճակատի այլ հատվածներում թուրքերն այլևս որևէ էական հաջողություն ոչ կարող են ունենալ, ոչ էլ կարող են ծրագրել: Այսօր միակ ճակատամարտը, որի վրա հույս են դրել թուրքերը, դա Խծաբերդ-Ճարտար ռազմաճակատի գիծն է: Ըստ էության այստեղ թուրքերին անակնկալներ են սպասվում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
