Վատացել է Սասուն Միքայելյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»
![]() 415 Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 08:05 «Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռեևս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։ «Հայրենիքի պաշտպան» կենտրոնում եզակի սարքավորումներ կան, իսկ Միքայելյանը վնասվածք է ստացել մեջքի և ոտքի թաթի հատվածում, 2 անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն ոտքի խնդիրը գնալով սրվում է, անոթներն արյուն չեն ստանում, վերականգնմանը խանգարում են նաև կողմնակի հիվանդությունները, որոնք նաև անհնարին են դարձնում նոր վիրահատությունը։ Ոտքերն այտուցվել են, և վիճակը բարվոք չէ։ Հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հայտնեց, որ Միքայելյանի մոտ հետվիրահատական խնդիրներ կան, անոթային հետազոտություն է անցել իրենց մոտ, «ամբողջական հետազոտության արդյունքները» հայտնի կլինեն այսօր կեսօրին։ Տեղեկացանք, որ կլինիկան առավելագույնս ծանրաբեռնված է, և հիվանդներն անգամ բժիշկների ու ռեկտորի աշխատասենյակներում են պառկած»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
