Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Գերմանիայի դեսպանատան դիմաց ակցիա իրականացնող արցախցի կանայք պատռեցին դեսպանին ուղղված նամակը

Գերմանիայի դեսպանատան դիմաց ակցիա իրականացնող արցախցի կանայք պատռեցին դեսպանին ուղղված նամակը
355
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 13:00

Ինչպես արդեն հայտնել էինք, Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի կանայք պահանջում էին անձամբ հանդիպել դեսպանին և փոխանցել իրենց նամակը, սակայն դեսպանատնից հայտնել էին, որ դեսպանը տեղում չէ, և փոխդեսպանը պատրաստակամություն էր հայտնել ընդունել կանանցից միայն մեկին, ինչին արցախցի կանայք չհամաձայնեցին։ Նրանք պահանջեցին երեքով ներկայանալ փոխդեսպանին, սակայն նրանց չընդունեցին, ինչից հետո կանայք հրապարակավ պատռեցին նամակը։