Առաջարկվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը 3000 դարձնել
![]() 387 Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 22:05 ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարներն ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։ Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։ Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։ Այս դեպքում անհատների համար ամսական դառնում է 3000 դրամ, իսկ ԱՁ-ների եւ նոտարների համար՝ 36 հազար դրամ տարեկան, քանի որ նրանք տարեկան են վճարումը կատարում։ Նախագծերը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։ Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը և պատգամավորները քննարկումներ էին սկսել նախորդ շաբաթ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
