Խոշոր ավտովթար Երևանում. կան զոհեր և վիրավորներ
![]() 517 Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 23:20 Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, թիվ 18 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հոգեբանների խումբը: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր: Ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի մահացել են, իսկ մի քանի հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոցներ: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
267Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
170Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
179Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
464Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
406Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
51719.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49219.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37219.04.2026, 14:42
