Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
![]() 926 Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 16:20 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Այսօր նամակով դիմել եմ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել եմ Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս եմ հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: Նամակում մասնավորապես նշված է. «Հարգելի՛ գործընկերներ և Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներ, սիրելի՛ բարեկամներ. նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անազատության մեջ գտնվելու ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության և մտահոգության համար: Ինձ տեղեկացրել են ձեր բոլոր նախաձեռնությունների և աջակցությունների մասին: Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը: Ինչպես արդեն գիտեք, այսօր թուրքական և ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում Արցախում և Հայաստանի սահմանի մոտակայքում: Նրանք ոչնչացրել են տներ, ձեռնարկություններ, դպրոցներ և եկեղեցիներ: Հակառակորդի զինվորների անխնա հարձակման զոհ են դարձել անմեղ քաղաքացիական անձինք: Քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կան, մարդու իրավունքները ոտնահարվում են ամենադաժան եղանակով, հակառակորդը հրետանային արկերից բացի, մեր խաղաղ բնակավայրերում սկսել է օգտագործել նաև քիմիական զինատեսակներ: Չնայած վերջին 40 օրվա ընթացքում մեր երկրի վրա այս անողոք հարձակմանը, մենք դեռ չենք տեսել որևէ շոշափելի աջակցություն Եվրամիության կողմից: Մենք միայնակ ենք այս պայքարում: Եվ չնայած Եվրոպական խորհուրդը որոշ հայտարարություններ է արել Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, այնուամենայնիվ տիրող վիճակի վերաբերյալ ամբողջական գնահատական դեռ չի տրվել: Ձեզանից շատերն իմ հրավերով այցելել են Արցախ և տեսել, թե որքան ստեղծագործող և խաղաղասեր մարդիկ են ապրում այնտեղ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
