«Մոտենում է ջախջախիչ հակահարվածի ու դրա բերումով հաղթանակի պահը». Սուրեն Սահակյան
![]() 537 Շաբաթ, 07 նոյեմբերի, 2020 թ., 02:05 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտենում ա ջախջախիչ հակահարվածի ու դրա բերումով հաղթանակի պահը։ Հիմա արդեն ավելի տեսանելի ա, թե ինչ ա լինում, երբ թշնամին հասնում ա անառիկ բնագծերին։ Սա, իհարկե, չի նշանակում, որ արդեն հաղթել ենք կամ սրանից հետո պատերազմը խաղուպար ա լինելու։ Բայց տեսնում ենք, որ մեր նախկին անկազմակերպվածությունը չկա, թշնամու օդային առավելությունից շատ քիչ բան ա մնացել, ամենակարևորը՝ մեր զոհերն են զգալիորեն նվազել։ Այ, որ նրանց տեսողությունից (արբանյակներից) էլ մի կերպ զրկենք, ավելի լավ կլինի։ Էս առումով մեր ֆրանսիական սփյուռքը կարող ա օգտակար լինել։ Էդ դեպքում մեր հակահարձակման պատրաստ զորքի կուտակումներն էլ տեսանելի չեն լինի։ Շուշին դեռ կանգուն ա ու դեռ երկար կանգուն կմնա։ Փոխարենը, կարծես՝ մյուս տեղերում դիրքային բարելավումներ են գրանցվում ամենօրյա ռեժիմով։ Տեսնենք՝ Էրդողանա-ալիևյան տանդեմն ու նրանց հովանավորներն ինչքան են դիմանալու սենց։ Ոնց ասվել ա նախկինում, հաղթանակը լինելու ա էն դեպքում, երբ թշնամու բանակը դադարի կռվել, որովհետև կռիվը անարդյունավետ ու անիմաստ կհամարի։ Քիչ պատերազմներ ա, որ հնարավոր ա զենքով հաղթել։ Հաղթանակները լինում են նրանց մոտ, ում ոգին չի կոտրվում, ու հակառակը՝ մտքում ու հոգում պարտություն կրածի պարտության արձանագրումն ընդամենը ժամանակի հարց ա։ Էդ առումով մեր կրիտիկական շրջանը, կարծես, անցել ա՝ ով չէր հավատում հաղթանակին, ով իրեն էս պատերազմում չգտավ, արդեն փախել են։ Մնացել են անկոտրում ոգիներովները։ Հիմա նույնի միջով անցնելու հերթը նրանցն ա»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
