«Էրդողանը պարտվելու է ավելի դառը, քան Սիրիայում». Նարինե Դիլբարյան
![]() 452 Շաբաթ, 07 նոյեմբերի, 2020 թ., 03:00 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածաշրջանն արթնանում է. Ռուսաստանի և Իրանի վերջին հետևողական քայլերն ապացուցում են, որ պանթուրքական դաշինքի դեմ տարածաշրջանային այս երկու պետությունները պատրաստ են գործուն ռազմաքաղաքական հակահարված ծրագրել և հասցնել: Եվրոպական պետությունների աջակցման պարագայում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի ընդգծված հակահաբեկչական դիրքորոշումը, Ադրբեջան-Թուրքիա և ահաբեկիչ գրոհայիններ դաշինքը Արցախ-Հայաստանի դեմ առաջին իսկ պատժիչ-կանխարգելիչ գործողություններից հետո կքայքայվի, ընդ որում ամենածանր հարվածը բաժին է ընկնելու ձախող ալիևյան Ադրբեջանին, որը Էրդողանի քաղաքական խաղերի պատանդն է: Էրդողանը պարտվելու է Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած այս միջազգային պատերազմում, ավելի դառը, քան Սիրիայում: Բոլշևիկների միջոցով զավթված թուրք-ադրբեջանական պլացդարմ դարձած Նախիջևանը երբեք չի միանա ազատագրված և այսօր դաժան պատերազմի մեջ հայտնված Արցախի հետ Հայաստանի տարածքների հաշվին: Պանթուրքական դաշինքի ահաբեկչական ծրագրերը հայտնի են դարձել բոլոր շահագրգիռ պետություններին: Իրանի մամուլում արդեն բաց հնչում են նախազգուշացումներ ահաբեկչական պետություններին, զինուժ է կուտակվում սահմաններին, Ռուսաստանի արտաքին հետախուզության գերատեսչությունը ևս հստակ նշում է, որ Թուրքական հետախուզության նպատակներն իրենց համար բացահայտված են, ինչպես նաև թուրքական մասնակցության ծավալները Արցախյան պատերազմում: Հարավային Կովկասը մեր ջանքերով մաքրվելու է ահաբեկիչներից: Նախիջևանի հարցն էլ դեռ օրակարգում է: Հակաահաբեկչական գործողությունները, որ վարում է Արցախի ՊԲ-ն, ստանում է տարածաշրջանային ըմբռնում և աջակցում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
