Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պետք է հասցնենք նրան, որ Ալիևն աղաչի կանգնեցնել պատերազմը». Թևան Պողոսյան

«Պետք է հասցնենք նրան, որ Ալիևն աղաչի կանգնեցնել պատերազմը». Թևան Պողոսյան
375
Շաբաթ, 07 նոյեմբերի, 2020 թ., 16:30

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «... Ադրբեջանի ռեսուրսները դեռ չեն սպառվել։ Մենք պետք է ճիշտ հաշվարկենք՝ ինչպես դրանք նվազեցնել։ Պետք է հասցնենք նրան, որ Ալիևն աղաչի կանգնեցնել պատերազմը։ Եթե մեզ մի փոքրիկ շունչ քաշելու համար զինադադար է հարկավոր, այդ պահն օգտագործենք։ Պատերազմն ավարտվելու է այն ժամանակ, երբ թշնամին ջախջախված կլինի։ Մեր հայրենական պատերազմի ավարտը հենց մենք ենք դնելու։
Պարտավոր ենք պահպանել մեր զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը՝ մեր ազգային միասնությունն է։
Մեկ անգամ նայելն է ճիշտ»։