Գոռ Աբրահամյանը՝ թշնամու ձեռնարկած ինֆորմացիոն-հոգեբանական զանգվածային գրոհի հաղթահարման մասին
![]() 362 Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 18:35 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի չեմ մոռացել, ասեմ՝ հարգելի՛ ֆեյսբուքահայություն, սոցցանցային այն տիրույթում, որն իմ տեսանելիության դաշտում է, իսկ դա փոքր չէ, այսօր թշնամու ձեռնարկած ինֆորմացիոն-հոգեբանական մասշտաբային գրոհի ամենածանր պահին թիկունքային բնագծերը, մեծ հաշվով, կարողացանք արժանապատվորեն պահել: Նախ՝ նախազգուշական մի քանի ուղերձները դեր կատարեցին և երկրորդ՝ նախորդ օրերին ստացված դասը, հավանաբար, օգնեց հաղթահարելու, ետ մղելու այդ դիվերսիան: Դա չափազանց կարևոր, ես կասեի, պահի լրջությունը հաշվի առնելով, ճակատագրական էր մեր զորքերի համար՝ ինչպես Շուշիի ճակատամարտում, այնպես էլ ռազմաճակատի մյուս ուղղություններով: Ուստի մասամբ ետ եմ վերցնում նախորդ օրվա իմ պեսիմիստական նկատառումը՝ մեր բանակին թիկունքի արժանի չլինելու մասին: Այ այսպես՝ առաջ՝ ավելի ու ավելի արհեստավարժ դառնալով, ինչպես մեր զորքերն են օր օրի ավելի ու ավելի պրոֆեսիոնալ դառնում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
