«Պատերազմը վեր հանեց Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիությունը». Նարինե Դիլբարյան
![]() 338 Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 05:15 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գոյաբանական պատերազմը վեր հանեց Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիությունը, կախյալությունը, տասնամյակներ շարունակ անտեսեցինք և ինքնահոսի մատնեցինք արտաքին հետախուզության, հակահետախուզության աշխատանքները, խորապես թերագնահատվեցին մասնագիտական որակները: Տարբեր անձեր, ԱԱԾ տարբեր օղակներում արագընթաց գնդապետ ու գեներալ դարձան, բայց ոլորտի մասնագետ բնականաբար՝ ոչ: Թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիան ցույց տվեց, թե որքան օտար ներթափանցումներ, ցանցեր գորոծունեություն են ծավալում Հայաստանից մինչև Արցախ, մեր սահմանները դյուրաբեկ են: Թշնամին մեր մասին շատ բան գիտե: ԱԱԾ նոր պետի նշանակումը գուցե դառնա սթափեցնող հանգրվան, Արմեն Աբազյանի մասնագիտական ճանապարհը իբրև կադրային զինվորականի մասնագիտական գործունեության տարբեր աստիճաններով գուցե նախանշի զգոնության ճանապարհը: Ի վերջո, կբացվի Հայաստանում ազգային անվտանգության մասնագետների պատրաստման բարձրագույն դպրոց, որտեղ կներգրավվեն նաև արտերկրի տարբեր ծառայություններում մեծ ներդրում ունեցած հայազգի մասնագետները: Կկարողանանք դաշնակից բարեկամ պետությունների հետ տեղեկատվական համատեղ փոխանակումների կայուն և հնարավորինս վստահելի համակարգ ստեղծել: ԱԱԾ-ն պետականության խորքային հիմքերից է, կադրային հաճախադեպ փոփոխությունները բարվոք վիճակից չեն»: |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
