Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել. ԱԻՆ

Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել. ԱԻՆ
400
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 20:30

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։