Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել». Սարումյան

«Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել». Սարումյան
388
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 23:15

Միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հարցին՝ «Տեսահոլովակը, որն ազերիների կողմից դրվեց շրջանառության մեջ, դա իրակա՞ն էր, հաջողվե՞ց նրանց դրոշ բարձրացնել»․ Արցախի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը պատասխանեց․ «Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր և այդ խնդիրը կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որևէ կորստի հետ, վստահեցնում եմ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն հետախուզական խմբի հաջողվի բերթափանցել որևէ բնակավայր և 1 կամ երկու րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով»։

Անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե իր կարծիքով, այսօր Շուշիի համար ճակատամարտը կավարտվի, Ս․ Սարումյանն արձագանքեց. «Մարտական գործողությունների ելքը կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է և ենթադրում է իրավիճակային փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»: