Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների

ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների
415
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 00:15

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությանը ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ: «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»: