Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ի՞նչ գործ ունեն Երևանում կամուֆլյաժով դեբոշ անող օլիգարխների հանցավոր խմբերը». Փաշինյան

«Ի՞նչ գործ ունեն Երևանում կամուֆլյաժով դեբոշ անող օլիգարխների հանցավոր խմբերը». Փաշինյան
444
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 04:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ այսօր գիշեր ընթացող բողոքի ակցիաներին:

«Այսօր ինձ ասացին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, այսպես ասած, հանցավոր խմբեր։ Էդ էն մարդիկ են, որոնք քսան տարի գողացել են զինվորից, որոնք 20 տարի գողացել են բանակից, որոնք 20 տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում։ Արցախի նախագահի կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն Երևանում կամուֆլյաժով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: