«5, 6, 10 տարի կռուտիտ եղար, ինչքա՞ն կարելի է կռուտիտ լինել». ՀՀ վարչապետը՝ նախկին ղեկավարներին

«Ֆեյսբուքյան գրառումները, ձեւակերպումները շատ արագ հասնում են առաջին դիրք եւ շատ արագ հասնում են թշնամուն։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, այն հանգամանքները, թե ինչու պատերազմը մեզ համար ցանկալի ավարտ չունեցավ. «Մենք պետք է հասկանանք մի բան, որ, ըստ էության, մեր փառապանծ բանակը էսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի եւ Ադրբեջանի դեմ։ Եվ ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա։ Որովհետեւ քսանհինգ տարի խմել ենք մեր զինվորի ու բանակի կենացը, և այդ օղին, գինին, սեղանին դրված հացը որոշ մարդիկ գնել են գողացված փողով։ Մենք, սեղանին նստած, իմացել ենք, որ այդ հացը գողացված փողով է գնված, բայց հավեսով կերել ենք, խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը։ Զինվորին պահել ենք թերմացքներով, ութսունականների զենքերով, և մեր հույսը եղել է, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլնինենք։ Լավ, հինգ, վեց, տասը տարի կռուտիտ եղար, ինչքա՞ն կարելի է կռուտիտ լինել, դրա վերջն ի վերջո գալիս է, և երբ էդ վերջի մասին չես մտածում (և մենք բոլորս չենք մտածել էդ վերջի մասին)․․․ ես իմացել եմ դա, որովհետև առաջին օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը։ Ընդ որում՝ բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսներն այլևս սպառված են»,- հայտնեց նա:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
38517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
38417.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
44116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
44216.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
31616.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
31016.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
51114.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
51414.11.2026, 10:42