Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Այսօրվա ակցիայի կազմակերպիչները կենթարկվեն խստագույն պատասխանատվության». ՀՀ վարչապետ

«Այսօրվա ակցիայի կազմակերպիչները կենթարկվեն խստագույն պատասխանատվության». ՀՀ վարչապետ
8
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 04:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ուղիղ եթերով խնդրանքով դիմեց ժողովրդին. «Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին տուրք չտալ ջարդարարների խմբերին, որովհետև այնտեղ են կուսակցական հայտնի շրջանակներ, մարդ կա՝ հարուցված քրգործի շրջանակներում պետությանը 80 մլրդ դրամի պարտավորություն ունի։ Դա ավելին է, քան՝ Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկած փողը։ Այդ գումարը պիտի դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ, և այլն»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ ընդունում է, որ իրենք այս երկու տարվա ընթացքում չեն արել այն չափի գումարների վերադարձ, որը պիտի անեին. «Որովհետև փորձել ենք ամեն ինչ անել օրինական մեթոդներով»,- ասաց ՀՀ վարչապետը:

«Ուզում եմ իմանաք և վստահ լինեք, որ ես՝ ինքս, մեր կառավարությունը, մեր իշխանության ներկայացուցիչները հնարավոր ամեն ինչ արել ենք, որ մենք այսպիսի արդյունքի չհանգենք։ Ինչու դա չի ստացվել, դա է ամենակարևոր խնդիրը, և հենց դրա մասին է, որ պետք է տեղի ունենա մանրամասն խոսակցություն, որպեսզի ողջ կոնտեքստը պարզաբանվի»,- ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ այսօրվա՝ կառավարության դիմաց ակցիայի կազմակերպիչները կենթարկվեն խստագույն պատասխանատվության: