Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել 7 հայ ռազմագերու մասին․ դրանց որակը, սակայն, գոհացուցիչ չէ
![]() 484 Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 19:15 Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի․ «Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք ևս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք ավարտին հասցնել․ քանի դեռ ապացուցողական բազա ձևավորված չէ, խուսափում ենք այդ դեպքերը ևս դատական ատյաններ ներկայացնելուց»։ Հաստատված 28 դեպքերից 16-ի վերաբերյալ իրավապաշտպանների թիմը պարբերաբար դիմումներ է ուղարկել Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին վերջնաժամկետներ է սահմանել, որպեսզի Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Հիշյալ 16 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան, Արսեն Կարապետյան, Նորիկ Առաքելյան, Սամվել Կնազյան, Սամվել Քաստակցյան, Հովսեփ Սահակյան, Վահե Աբրահամյան, Գեղամ Էլիբակյան, Հարություն Գևորգյան, Արման Հարությունյան, Միքայել Մարտիրոսյան։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սահմանված վերջնաժամկետներում տեղեկություններ են ստացել 16-ից առայժմ 7-ի վերաբերյալ։ Դրանց որակը, սակայն, փաստաբանների համար գոհացուցիչ չէ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
