«Հիմա սսկվեք, քանի որ թավիշ էլ չի լինելու». Դավիթ Սանասարյան
![]() 392 Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 22:10 Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ Արցախ մեկնելուց խնդրում էի, որ թիկունքներս ամուր պահեք, քանի որ ամենասկզբից պարզ էր, թե ինչ ծրագրով և ինչ դավադրություն է տեղի ունենալու։ Բայց դրա մասին առիթ կունենամ խոսել։ Ինչ վերաբերում է փաստաթուղթն ստորագրվելուն, ստորագրողի հետ դեռ հարց ու պատասխան կունենանք, դեռ կհասկանանք՝ ինչն ինչոց է, որից հետո մեր անելիքը կորոշենք, բայց ոչ մի բաշիբոզուկ չփորձի երկրումս քաոս սարքի, առիթից օգտվի ու իշխանություն փորձի վերցնել։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ոչ երբեք կեղծ ու վախկոտ պոպուլիստներին ու երկիրն էս օրը հասցրածներին։ Սահմանում մեկանգամյա զենք վերցրած ու սելֆի արածնե՛ր, հանկարծ չփորձեք ցեխին ու ցրտին խրամատում արկերի ու անօդաչուների դեմ մաքառած տղերքի ու ձեր մեջ հավասարության նշան դնել։ Երեկվանից էդ տղերքն ու իրենց հրամանատարները բոլորիդ հարց էին/են տալիս, թե ինչի՞ չգնացիք ու չկանգնեցիք թշնամու դեմ կռվում։ Հ.Գ. ովքեր և սահմանում են եղել և մեծ հարցեր են լուծել սահմանի համար, ու հիմա օբյեկտիվորեն հարցերի շարան է առաջացել, պետք է ստանան իրենց հարցերի պատասխանները։ Հ.Հ.Գ. Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, անկախ ամենից, մի շտապեք ու ամեն սրիկա առիթավորվողի բարձրախոս մի տվեք։ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. տարիներ շարունակ երկիրն էս օրը հասցրածներ, բանակի ու առհասարակ պետության հաշվին հարստացածներ, քանի ասացինք պատերազմի ժամանակ ձեն չհանենք, որ չպառակտվենք, ձեր արածն արեցիք, հիմա սսկվեք, քանի որ թավիշ էլ չի լինելու, ԴՈ՛ՒՔ, նախևառաջ դուք պետք է պատասխան տաք ձեր արածների համար»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
