«Այս որոշումը կայացվել է հետագա զարգացումների վտանգները և ռիսկերը գնահատելով»․ Ավինյան
![]() 371 Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 22:55 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ նշեց՝ երբ թշնամին սկսեց հրթիռային և հրետանային հարվածների ենթարկել ամբողջ արցախյան առաջնագիծը, ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն։ Ավինյանի խոսքով՝ վարչապետն Ազգային ժողովում, շատ հստակ նաև արձանագրեց, որ նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերով և իրեն առաջարկվող բոլոր լուծումներով առաջարկվում էր մի տարբերակ՝ առանց որևէ նախապայմանների 7 շրջանի վերադարձ։ Փոխվարչապետն ասաց, որ, կարծում է, երեք խմբակցությունների կողմից էլ այդ առաջարկը մերժվեց՝ ընտրեցինք պատերազմելու ճանապարհը՝ արժանապատվորեն պատերազմելու ճանապարհը։ Տիգրան Ավինյանը նաև ցանկացավ արձանագրել, որ 40 և ավելի օրերի ընթացքում անհամաչափ, անհամեմատելի ուժերի դեմ հայոց բանակն իրապես հերոսական կռիվներ է մղել։ «Այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ մենք արդեն ունեինք վտանգ՝ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների իրականացում, և կազմակերպվում էր Ստեփանակերտի պաշտպանությունը, որը իր հետևից կբերեր այլևայլ պոտենցիալ խնդիրների՝ և՛ Մարտունու շրջանում, և՛ Ասկերանի շրջանում, և՛ ամբողջ մնացյալ ռազմաճակատում։ Սա ցավալի և, կարելի է ասել, պարտադրված որոշում էր, որը վարչապետը կայացրել է՝ խորապես քննարկելով և՛ Գլխավոր շտաբի պետի հետ, և՛ պաշտպանության նախարարի հետ, և՛ Արցախի նախագահի և այլ մարմինների ղեկավարների հետ, որոնք տիրապետում էին իրավիճակին։ Այս որոշումը չի կայացվել հապճեպ․ այնուամենայնիվ, այս որոշումը կայացվել է հետագա զարգացումների բոլոր վտանգները և ռիսկերը գնահատելով։ Մենք պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին մենք դիմակայել ենք, հայոց բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը։ Դա եղել է թուրքական հրամկազմը, եղել են բերված ահաբեկիչները և անթիվ, անսահման զինատեսակները, որոնք ուղղակի թափվել են Արցախի գլխին։ Ստեփանակերտում, երևի, 100 քառակուսի մետր տարածություն չկա, որտեղ մի հրթիռ կամ հրետանային հարված տեղի ունեցած չլինի»,- ասաց Ավինյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
