«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան
![]() 407 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 04:10 Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միʹ փնտրեք բարոյականություն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե լինել չի կարող։ Հերթական անգամ համոզվեցի, Չի կարող բարոյականություն լինել քաղաքական դաշտում, քանզի յուրաքանչյուր կուսակցության ստեղծման հիմքում ընկած է իշխանության հասնելը։ Խոսքը բացարձակ չի վերաբերում բացառապես մեր երկրին՝ այդպես եղել է ու կա ամբողջ աշխարհում։ Ցանկացած կուսակցություն միշտ էլ առիթ ու հարմար պահ է փնտրում իր գերնպատակին՝ իշխանության հասնելու համար։ Իշխանության հասածն էլ, անշուշտ, նույն կերպ փորձում է այն պահպանել։ Անկախ նրանից, որ հայրենիք ենք կորցրել, որ առնվազն հարյուրավոր ընտանիքներ դեռ իրենց երեխաների դիակներն անգամ չեն գտել, որ դեռ հազարավոր զինվորներ պիտի երկար բուժումներ անցնեն ու շատերը՝ հաշմանդամ մնան։ Անբարոյականություն է Հայաստանում էսքան «կուսակցություն» ունենալը։ Անբարոյականություն է մեր փոքր երկրում էսքան պաշտոնի ձգտողներ ունենալը։ Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել։ Անբարոյականություն է մարդկանց ծանրագույն վիշտն ու էմոցիաներն օգտագործելը։ Ու սա անում են բոլորը։ Քաղաքականությունն, իսկապես, ինքնին անբարոյականություն է։ Մնայունը միայն հայրենիքն է։ Մի թողեք որ Ձեզ, Ձեր հույզերը և Ձեր երազանքները օգտագործեն»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
