«Իսկ եթե Փաշինյանը հրաժարական է տալիս, իսկ Հայոց բանակը պահպանում է ներկայիս շփման գծի ամբողջ երկայնքով իր մարտական դիրքե՞րը». Սարո Սարոյան
![]() 384 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 01:35 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ եթե... Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, դրա հետ մեկտեղ Հայոց բանակը պահպանում է ներկայիս շփման գծի ամբողջ երկայնքով իր մարտական դիրքերը, այդ թվում՝ գտվող Մռավի լեռնաշղթայում և Աղդամի շրջանում, իսկ ՀՀ նախագահը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի ստորագրությունը հակասում է ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանությանը, ինչպես նաև ՀՀ կենսական շահերին և այդ իսկ պատճառով անընդունելի է հայ ժողովրդի համար: Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտվել է պատերազմը: Նոր պատերազմի դիմելու սպառնալիքն արդեն կդիտվի ռուսական խաղաղարար գործունեության դեմ ոտնձգություն: Ալիևին հարկ կլինի դիմել Կրեմլին՝ ստիպելու համար ՀՀ-ին՝ կատարելու հայտնի հայտարարության տակ ՀՀ վարչապետի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները: Պետք է նկատել, որ առանց այդ քայլի դիմելու ու դրա պատասխանը ստանալու, պատերազմի վերսկսում ուղղակի հնարավոր չէ: Ռուսական քաղաքական ղեկավարությունն ստիպված կլինի պաշտոնապես հանդես գալ՝ Հայաստանին առաջարկելով կատարել ստանձնած պարտավորությունները: Այդ պահից կսկսվի դիվանագիտական խաղը, երբ հայկական կողմը չի մերժի իր ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը: Կնշվի, որ ստորագրված հայտարարությունում հաշվի չեն առնված հայկական կողմի կենսական շահերը՝ վերաբերող տեղահանված հայ բնակչության իրենց բնակության վայրեր վերադարձի, Ադրբեջանի իրավասության տակ հանձնվող տարածքներում բնակվող հայ բնակչության խաղաղ կենսագործունեության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի՝ հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ վերաբերող Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում բնակվող հայ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման մեխանիզմների: Տվյալ հարցերի լուծման շրջանակը կառաջարկվի քննարկել Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման շրջանակային համաձայնագրի համատեքստում՝ միաժամանակ ընգծելով, որ ՌԴ, ՀՀ և ԱՀ ղեկավարների հայտարարությունը ընդամենը զինադադարի հաստատման հայտարարություն էր՝ ճանաչելով Ռուսաստանի խաղաղարար առաքելության իրականացումը Լեռնային Ղարաբաղում, ինչին ՀՀ-ն սրբորեն պատրաստ է հետևել նաև հետագայում: Դրանից հետո կպարզվի, որ պատերազմի վերսկսման որևէ տարբերակ չկա, բացի նոր ծագած հարցերը Մինսկի խմբի բանակցային ֆորմատում քննարկելուց»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
