«Սպասե՛ք, մղձավանջը չի ուշանա». Արման Բաբաջանյան
![]() 333 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 12:30 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակը, խրամատում կանգնած զինվորը երկրի անվտանգությունն ապահովող ամենավերջին միջոցն է: Հայաստանը շուրջ 100 երկրում ունի հավատարմագրված դեսպանություններ, դրանց կեսում ունի դեսպանատներ: Մեր դիվանագիտական կորպուսի մեծ մասը տասնյակ տարիներ մատնված է անգործության: Հայաստանի համար առանցքային ռազմավարական երկրներում դեսպաններ են շարունակում մնալ Հայաստանում կոռուպցիայի մեջ թաթախված նախկին թալանչի բարձրաստիճան պաշտոնյաներ, գողականներ, կոմերսանտներ, Հայաստանի շահի հետ ոչ մի աղերս չունեցող չարչիներ... Բանակում եք դավաճաններ փնտրում, բայց ոչ պակաս դավաճաններ են նրանք, ովքեր օտար երկրներում մեր՝ հարկատուներիս միջոցներով հայրենիքին, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նվիրվելու փոխարեն տարիներ շարունակ զբաղված են եղել և մնում պետական միջոցները մսխելով և սեփական հարստություն դիզելով: Մեր դիվանագետները՝ ԱԳ նախարարից մինչև նրա ղեկավարած գերատեսչության ամենավերջին պաշտոնյան մեղավոր են խրամատում հայրենիքը հերոսաբար պաշտպանած հազարավոր զինվորների, սպաների կորսված կյանքերի համար: Դուք հանգիստ չեք ունենալու, պարոնայք ԱԳ նախարար, փոխնախարարներ, դեսպաններ... ամեն օր հիշեցնելու ենք, թե ինչպես ձեր ամբարտավանությամբ, ապիկարությամբ հնարավոր դարձրիք այս աղետը, որի վերջին արարը հայրենիքի մի հատվածի կորստի մասին հայտնի պարտվողական հայտարարության ստորագրումն էր: Եվ այս խայտառակությունից հետո այս գերատեսչությունից ոչ ոք ամոթ չի ապրել, գետինը չի մտել, հրաժարական չի տվել... Սպասե՛ք, մղձավանջը չի ուշանա»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
