«Անուղեղության, անգույնության և ոչնչության առավել լավ արտահայտում դժվար է գտնել». Հայկ Մարտիրոսյան
![]() 320 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 16:30 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը «մտավորականների» հետ, որ, իհարկե, կազմակերպված էր իր դիրքորոշումն արտահայտելու համար, երկու կարևոր բան բացահայտեց. Ա. Այն մտավորականները, որ հրավիրվել էին հանդիպմանը և հարցեր հնչեցրեցին, մեր ազգային ամոթն են: Անուղեղության, անգույնության և ոչնչության առավել լավ արտահայտում դժվար է գտնել: Եթե սա է մեր մտավորականությունը, ապա վա՛յ մեզ: Եվ ամենակարևորը. Բ. Արմեն Սարգսյանը հստակեցրեց իր ողջ մոտեցումն առկա իրավիճակին: Սարգսյանից որևէ լուրջ գործողություն, որևէ տղամարդկային քայլ սպասել չի կարելի: Կա՛մ անչափ վախեցած է ԱԱԾ այն ներկայությունից, որ, ըստ օդում կախված լուրերի, Փաշինյանն ապահովել է հիմա նախագահականում՝ վերահսկելու համար նախագահին, և կա՛մ նախագահի մեջ խոսել է իրեն մոտիկից ճանաչողներին հայտնի կոմֆորմիզմը, ազգային մտածելակերպի բացակայությունը, վճռականության անգոյությունն ու մորթապաշտությունը: Մարդը խոսում է այնպես՝ կարծես թե տնտեսական ճգնաժամի ժամանակ ինչ-որ լուծումներ է փորձում գտնել և խորհուրդներ տալիս: Հրապարակված տեսանյությում ոչ մի խոսք չկա մեկ օրից թշնամուն առանց մի կրակոցի հանձնվելիք Հայաստանի ամենակարևոր մասերի՝ Քարվաճառի, Բերձորի և Ակնայի շրջանների վերաբերյալ: Ակնհայտ է, որ ռեժիմի պարագլուխ դավաճանին փաստորեն հաջողվել է այս իրեն այսօր ապալեգիտիմացրած նախագահին դարձնել խամաճիկ և վախեցնել հաշվեհարդարով: Թե ինչու է Սարգսյանն այդքան անողնաշար, որ հնարավորություն ունենալով դավաճանական ապօրինություն գործած վիժվածքին հանուն սեփական մորթու ապահովության զիջում, ոտնատակ տալով հայրենիքը, նույնպես մեր ժողովրդի ամենամեծ խնդիրներից մեկն է: Այս պահից սկսած՝ Արմեն Սարգսյանն առավել քան ոչ լեգիտիմ է: Առավել քան այն պահին, երբ գործող սահմանադրության խախտումով՝ ներկայացնելով կեղծ քաղաքացիության թղթիկ բրիտանական մասնավոր իրավաբանական գրասենյակից, որ ձեռք չէր բերվել Բրիտանական կառավարությունից և վավերական չէր, նշանակվեց նախագահ: Մենք գնում ենք դեպի կործանում: Ճիվաղը վաճառեց հայրենիքը, իսկ թուլամորթ հարմարվողականն իր լռությամբ վավերացրեց դա։ Բոլոր դավաճանները մի օր կանգնելու են ոչ միայն պատմության, այլև՝ ժողովրդի դատաստանի առջև»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
