Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես Արցախում». Ռոմանոս Պետրոսյան

«Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես Արցախում». Ռոմանոս Պետրոսյան
696
Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 08:20

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքը, ինչպես և բնությունը՝ հավերժ են:
Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր,
Բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է:
Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից:
Մենք շարունակելու ենք ապրել Արցախում, և մենք մի օր անպայման վերադառնալու ենք, բուժելու ենք մեր վիրավոր հողի վերքերը, վերակառուցելու ենք, ապրելու և արարելու ենք մեր չքնաղ Քարվաճառում: Քարվաճառը հավերժ հայկական է:
Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես, խնդրում եմ...»: