«Ժամանակ էլ չունենք Հայաստանը կրկին փորձադաշտի վերածելու համար». Սարո Սարոյան
![]() 303 Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 03:10 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական կառավարման այս ճգնաժամը հաղթահարելու համար մոտ ապագայում կառավարման լծակներին պետք է տիրապետեն ու որոշումներ կայացնեն միայն այն անձինք, ովքեր ունեն կամք, գիտելիք, պետական կառավարման փորձ և նվիրում: Սա մեր տունը քանդած դիլետանտության տեղը չէ, որպեսզի մարդկային այլ պարամետրեր հաշվի առնելով վստահենք սիրուն խոսքեր ասողներին ու փորձենք ճգնաժամից դուրս գալ: Ժամանակ էլ չունենք Հայաստանը կրկին փորձադաշտի վերածելու համար: Գործող ներկայիս կառավարիչները, երկու տարի առաջ իրենց կադրային քաղաքականությունը բնութագրեցին երկու բառով՝ վատերը գնացել են, եկել են լավերը: Այդ լավերը պատուհաս դարձան երկրի համար: Հիմա, երբ ժողովուրդը փորձում է գտնել որևէ տեսլական ու ելքեր այս իրավիճակից, քաղաքական բոլոր շրջանակներն իրենց պետք է հաշիվ տան՝ արդյոք իրե՞նք են այն մասնագետները, ովքեր կարող են նման իրավիճակում պատասխանատվություն ստանձնել: Բացի այդ, մեր ժողովուրդը պետք է ընկալի, որ նման անցումային փուլում քաղաքական կուսակցությունները, անգամ չցանկանալով ու իրենց գործողություններում շատ դեպքերում ազնիվ մղումներ ունենալով, դառնում են հանրային համերաշխությունը խաթարող գործոններ, քանզի բնական մրցակցության ու ռևանշի հասնելու մղում է կուտակվում նրանց մոտ: Կուսակցականությունը պետական կառավարման գործում պետք է կիրառություն գտնի միայն անցումային փուլի վերջում, երբ երկիրը կմտնի ընտրական գործընթացների մեջ և կսկսվի ծրագրային քաղաքական պայքարը մեր երկրում՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու համար: Ճգնաժամային կառավարման ժամանակ կուսակցական դրոշները և դիլետանտիզմը պետության թշնամիներն են: Հ. Գ. Կուսակցական ընկերներիս կխնդրեմ խոսքերս սվիններով չընդունել: Դուք դեռ ապագայում շատ անելիքներ ունեք, հիմա ձեր ժամանակը չէ: Իսկ եթե գտնում եք, որ հիմա է ձեր ժամանակը, ապա ժամանակավորապես սառեցրեք ձեր կուսակցականությունը և փորձեք հասկանալ ճգնաժամային կառավարման նշածս տրամաբանության մեջ արդյոք կա՞ ձեր անձնային որակների ու փորձի առկայությունը: Եթե կա, ապա միայն այդ դեպքում կարող եք հայտ ներկայացնել պատասխանատվություն ստանձնելու համար»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
