«Որոշել էի, որ լռելու եմ, բայց որոշ սրիկաներ շարունակում են իրականությունը խեղել». Դավիթ Սանասարյան
![]() 530 Կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ., 19:45 Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստանիսլավ Եժի Լեցն ասում էր՝ «Մենք գիտեինք, թե հասել ենք հատակին, բայց ներքևից մեկը թակեց....»: Որոշել էի, որ լռելու եմ ու մեծ հաշվով լռում եմ դեռ, բայց այս ծանր ու ճակատագրական օրերին, երբ վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում է, երբ մեր մայրերից շատերը դեռ իրենց որդիների դիերը չեն ստացել ու զուգահեռաբար Եռաբլուրում ու այլուր մեր հերոս տղերքին ենք հուղարկավորում, որոշ ճակատագրապաշտ սրիկաներ շարունակում են կեղծիքն ու փորձում իրականություն խեղել։ Չէի ուզում ասել, թե ինչ եմ արել, ու կարևոր չի, և իրականում բավարար չենք արել մեծամասնությունս, բայց կանգնեն լրատվամիջոցների ու մարդկանց առջև ու հարցնե՞ն, թե արդյոք Դավիթ Սանասարյանը գնացել է առաջնագիծ, և իրենք իրենց պատասխանեն՝ ոչ, հուշում եմ, որ եթե իրականում ուզում են, թող փորձեն ճշտել, թե արդյոք Հադրութի սարերում մասնակցել եմ դիվերսիոն խմբի ճանապարհը փակելուն, թե ոչ, Հադրութում մասնակցել եմ քաղաքի պաշտպանությանը թե ոչ, արդյոք Մատաղիսի կողմերը շուրջ տասն օր եղել եմ, թե ոչ, թիկունքային ապահովման մասով պետք էլ չի որ ճշտեն, կարևոր չի։ Ինչ արել եմ, արել եմ՝ «ոչ մի թիզ հող չզիջելու» գաղափարիս ու հողս պաշտպանելու համար, և այսօր, ո՛չ հարգելի սրիկաներ, կեղծիքի ձեր մենաշնորհը ստոպ տվեք, դրա ժամանակը չի։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
