ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության հետ
![]() 409 Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 19:55 Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին, ինչպես նաև պատվիրակության ղեկավարի պարտականությունները մի քանի շաբաթ անց ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում Գ.Բալայանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիետի պատվիրակության ներգրավմամբ՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար: Հայկական կողմը ԿԽՄԿ-ի պատվիրակությանը ներկայացրել է հատուկ մշակված քարտեզ՝ զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհայտ կորած անձանց գտնվելու վայրերի հստակ տեղանշումներով, որն ամենօրյա թարմացված ռեժիմով տրամադրվելու է ԿԽՄԿ պատվիրակությանը՝ որոնողական աշխատանքների առավել օպերատիվ իրականացման նպատակով: Իր հերթին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, կշարունակի իր միջնորդական մարդասիրական առաքելությունը վերը նշված գործընթացի իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ևս մեկ անգամ կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Բաքվում իր պատվիրակության միջոցով ու իր իրավազորությունների շրջանակներում, առավել համոզիչ կերպով բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման աշխատանքների իրականացման, անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և վերջիններիս կանոնավոր այցելությունների կազմակերպման ուղղությամբ: Կարևորվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հայկական կողմի համատեղ աշխատանքների ներդաշնակեցման ապահովումը: Օգտվելով առիթից՝ Գ.Բալայանը ողջունել է շուրջ մեկ ամսից պատվիրակության ղեկավարի պարտականությունները ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
