Պուտինը՝ Փաշինյանի հասցեին դավաճանական մեղադրանքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանական մեղադրանքները ոչ մի հիմք չունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Փաշինյանն իրավացիորեն օրհասական է համարել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը համաձայնագրի ստորագրումից առաջ։
«Իրավիճակն սկսել է այնպես դասավորվել, որ տեղի է ունեցել այն, ինչ կարելի էր կանխատեսել՝ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Շուշին։ Եվ միանգամայն արդար ու ազնիվ կերպով՝ դիմելով իր ժողովրդին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ իրավիճակն օրհասական է հայկական կողմի համար։ Ժամերի խնդիր է եղել։ Հնարավոր էր Ստեփանակերտի գրավումը»,- նշել է Պուտինը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը երկկողմ պարտավորությունների շրջանակներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ամբողջությամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները: Դրա համար Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ Փաշինյանը, բազմիցս շնորհակալություն են հայտնել և ընդգծել, որ ՌԴ-ն «այդ ոլորտում լիովին կատարում է իր բոլոր պարտավորությունները», հավելել Է Պուտինը:

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6307:24
«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12300:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
128Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
218Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
114Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
108Երեկ, 22:36
«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
100Երեկ, 21:48