Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
50
Այսօր, 07:24

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 4-ի համեմատ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին -4․․․-6 աստիճան ցուրտ։ Պայմանավորված այս հանգամանքով հորդորում ենք նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 5-ին նաև ամպրոպ։ Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ին ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.5°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.1°C (2014թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.4°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։