Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան

«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
58
Այսօր, 02:06

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ում Քոնգրեսի ընտրությունները ցույց են տալիս, որ ամերիկացիները (ինչպես եվրոպացիները, ուղղակի վերջիններս ընտրել են ավելի ագրեսիվ մեթոդներ) ևս մերժում են իրենց սոցիալական և տնտեսական բարեկեցության հաշվին միջազգային կոնֆլիկտներով աշխարհաքաղաքական գերակայության հասնելու ամբիցիոզ փորձերը:
Նախորդ օրը ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին տեղի են ունեցել Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները (Midterm Elections)։ Այդ ընտրությունները մեծ նշանակություն ունեն այն հաշվով, որ կարծես թե փոխում են Քոնգրեսում քաղաքական ուժերի հարաբերակցությունը և միանշանակ ազդելու են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մնացած երկու տարիների վրա։ Եթե հանրապետականները կորցնում են պալատներից մեկի կամ երկուսի վերահսկողությունը, դեմոկրատները մեծ լծակներ են ստանում վերահսկողական լսումներ անցկացնելու, օրենսդրական նախաձեռնությունները մերժելու, բյուջեի վրա ազդելու, ինչպես նաև Թրամփին իմփիչմենտ անելու համար:
Միջանկյալ ընտրություններով դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում վերցրել են մեծամասնությունը (219-դեմկրատներ, 129-հանրապետականներ) իսկ Սենատում՝ վերահսկողությունը (53-դեմոկրատներ, 42-հանրապետականներ): Իսկ, օրինակ Կանզաս նահանգում վերջին 94 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է դեմոկրատների ներկայացուցիչը:
Համաձայն Reuters-ի հրապարակած հարցումների, ընտրողների համար առանցքային հարցեր են կյանքի թանկացումը, կացության հարցերը, տնտեսական վիճակը, վառելիքի գինը, Իրանի հետ պատերազմը և պետական կառավարման նկատմամբ վստահության կորուստը։ Հարցվածների շուրջ 70%-ը ցանկացել է, որ Քոնգրեսն ավելի ակտիվ վերահսկի նախագահի իշխանությունը։ Եվ ընտրողները իրենց նպատակին հասել են:
Նախանձելի է ոչ միայն այն, որ պետության ներսում աշխատում են իշխանության հավասարակշռման և զսպման ինստիտուցիոնալ մեխանիզմները, այլև ժողովուրդը հասկանում է դրա կարևորությունը և իր ընտրական վարքագծով որոշում է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան