«Քաղաղաքական անպատասխանատուների ժամանակաշրջանից ՀՀ-ն կորուստներով է դուրս գալու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ մի նավ, ոչ մի ինքնաթիռ տեղ չեն հասնի, եթե դրանց նավապետը, հրամանատարը չունեն հստակ նշված ուղերթ։ Հայաստանը անղեկ նավի նման դեգերում է փոթորկալից ջրերում։ Ո՛չ Եվրոպա ենք գնում, ո՛չ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորում, ո՛չ էլ Ադրբեջանից ու Թուրքիայից եկող վտանգները՝ իրապես գնահատում։ Ութուկես տարի առաջ իշխանության բերվածները չունեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարություն, ժամանակակից աշխարհում Հայաստանի տեղ ու դերի մասին հայեցակարգ։ Անծրագիր, անսկզբունք, առանց ազգային տեսլականի ու գաղափարախոսության պետությունները, ազգերը դառնում են պատմական թափոն, զոհ են դառնում այլ երկրների ու ազգերի։ Հայաստանի օրվա իշխանության հայեցակարգը, բնակիչներին իր ուղերձը հետևյալն է՝ ազգային գաղափարները սուտ են, կեր, խմիր, քեֆ արա, հաճույքներ վայելիր։ Իշխող վերնախավը պետական բյուջեն, վերցրած վարկերը այդ կարգախոսով մսխում է, իսկ ներքևի հարիֆների համար անվճար համերգներ, ֆեստիվառներ, «Վարչաբենդ», զանազան շոուներ է բեմադրում։ Սակայն սարի հետևի թուրքը խաղաղություն ասելով՝ սրում է իր կացինը։ Աստված եթե ցանկանում է մեկին պատժել, բանականությունից զրկում է։ Քաղաղաքական անպատասխանատուների, անմեղսունակների, արկածախնդիր հողատուների ժամանակաշրջանից Հայաստանը շատ դժվարությամբ, հսկայական կորուստներով է դուրս գալո»։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
8503:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
9202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
10701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
9700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
115Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
124Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
114Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
99Երեկ, 22:06