«Նորից ԱԱԾ-ն չկարողացավ». Հայկ Բալանյան
![]() 353 Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 02:00 Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից ԱԱԾ-ն չկարողացավ նախապես զգուշացնել հարձակման մասին, որ գոնե մեկ ժամ առաջ զորքը պատրաստ լիներ մեր համար հանկարծակի հասցված հարվածին: Մի հատ ռադիո-տեխնիկական հետախուզական համակարգ չունեինք, որ թշնամու թիկունքում ընթացող շարժը ցույց տար, որը օրերով է արվել, որ դիվանագիտությունը ու բանակը հասցնի արձագանքել: Մեր բանակը, պարզվեց, մի քանի օրվա զինապաշար ուներ, հազար ԱԹՍ-ի դեմ պատերազմել չէր նախատեսել, բետոնե բլինդաժներ, բունկերներ, պահեստարաններ չէր կառուցել, ականապատ դաշտեր չկային ու և այլն: Դա մեծ փող չէր պահանջում ու մի քանի ամսվա, կես տարվա լուծելու հարց էր: ԱԳՆ ռազմավարությունը վարելով ռուսական գծի մեջ՝ ռուս խաղապահներ ու ռուսական պայմաններ, մարտավարությունն իրականացնում էր արևմտյան գծի ներքո՝ Արցախի ճանաչում էր պահանջում Արևմուտքից ու Մինսկի խմբից, ու արդյունքում ինքներս մեզ խաբեցինք ու երկու դեպքում էլ տապալվեցինք: Երկիրը մոբիլիզացիայի ու տասնյակ հազարավոր մարդկանց սնունդով, ռազմական բեռներով ապահովել չէր կարողանում: Խնդիրը կառավարման համակարգի մեջ է: Մեր կառավարման համակարգը ֆեյք դուրս եկավ, առաջին իսկ էքսցեսը ցույց տվեց, որ այն չի աշխատում, իսկ անհրաժեշտ մակարդակով խնդիրները լուծել չի կարողանում: Իսկ այդ խնդիրների լուծման համար պետք են մասնագետներ, պետք է թիմը հավաքել ոչ թե հավատարմության սկզբունքով, այլ որակի: Միջավայրը երկրում պիտի փոխվի, որ մասնագետը կարողանա ղեկավարին պատասխանի ու ասի՝ ըսենց չի, ըսենց ա՛: Իսկ դրա համար և ներսում, և դրսում պիտի լինես զուսպ, ավել-պակաս չխոսես, մարդկանց չնեղացնես, թշնամանք չսերմանես, լինես համբերատար ու հավասարակշռված, կարողանաս տարբեր մարդկանց հետ աշխատես ու լինես ճկուն, արագ ընդունես քո սխալները ու էլ ավելի արագ դրանք ուղղես, սիրես կոլեկտիվ աշխատանքը, ոչ թե խնջույքները, կարողանաս թղթի ու գրչի հետ աշխատես, նաև վստահես մարդկանց, եթե պաշտոն ես տվել ու պաշտպանես իրանց քո մերձավորների հարձակումներից: Ահա այն ամենը, ինչ ես մտածում եմ Նիկոլ Փաշինյանի մնալու ցանկության մասին ու ինչ դրանից կստացվի, եթե մնա: Էլ ավելի վատ թիմ է հավաքելու, եթե մնա, ու էլ ավելի վատ է կառավարելու, որովհետև մասնագետները հետը էլ չեն աշխատի ու կմնա միայն հավատարմության սկզբունքով մահապարտների կազմը, որոնց հավատարմության համար պիտի վճարի ամենաթողությամբ: Իսկ գործը՞... Գործը ում է պետք, եթե փրկության հարց է»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
