Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հորդորում ենք չդիմել նման քայլի». Մանե Գևորգյան

«Հորդորում ենք չդիմել նման քայլի». Մանե Գևորգյան
359
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 16:15

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի աջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ և կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը և հորդորում ենք չդիմել նման քայլի: Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»: