«Նախկինների վերադարձի թեզը ներկաների ստեղծած վահանն է». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ լրագրողներին մեկ-մեկ գնալ, հարցնել, թե նախկիններից ով է ուզում իշխանության գալ։ Խորապես համոզված եմ, որ նախկինների վերադարձի թեզը ներկաների ստեղծած վահանն է, որի տակ իրենք փորձում են պահպանել արդեն գոյություն չունեցող իրենց իշխանությունը։
Ուստի, մեկ-մեկ հարցրեք, թե նրանցից ով է ուզում իշխանության գալ, հատկապես, որ զուտ հոգեբանորեն, անպատկերացնելի է նորից ղեկավար դառնալ մի երկրում, որն ավերակների են վերածել։
Որքան տեսել եմ դեռևս Վանեցյանն է հայտարարել, որ պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե այլք կան, նշեք, չեմ հանդիպել նման պատրաստակամության։ Իսկ Վանեցյանը հեղափոխության նախարար է, հեղափոխությունից հետո է դարձել հայտնի, նրան նախկին անվանել անհնար է»:

«Գիտե՞ք՝ Արցախի անկումը երբ սկսվեց»․ Էդուարդ Շարմազանով
1917:24
«Փաշինյանը դժվար թե տեղյակ չլինի, թե ինչ է կատարվում ՏԻՄ նախընտրական գործընթացներում». Արմեն Հովասափյան
2217:12
«Գերիների վերադարձ լինելո՞ւ է»․ հարց՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
4017:06
«Կարմիր կովն իր կաշին չի փոխում». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4517:00
«Մոլորյալներին մոլորյալներով են փոխանակում, բայց այստեղ ուրիշ իրավիճակ է»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
4716:36
Ռուսաստանն ազատ է արձակել Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռված ԱՄՆ քաղաքացուն
11416:25
«ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ»․ Սուրեն Սուրենյանց
5016:18
«Իշխանությունը լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու ամենահուսահատ քայլերին է գնում»․ Մարինե Մանուչարյան
5316:12