«Ես այլ ելք չեմ տեսնում». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ օդ ու ջրի պես 21-րդ դարի բանակ է անհրաժեշտ՝ արդիական զենքերով սպառազինված։ Սա այլևս առաջվա գոնե խախուտ կայունությամբ աչքի ընկնող տարածաշրջանը չէ, ամեն պահ կարող է ինչ-որ սադրանք սանձազերծվել։ Հատկապես որ Սյունիքը, կարծես թե, երկու կողմից աքցանների մեջ է առնվել։
Իսկ ժամանակակից բանակ ստեղծելու համար անհրաժեշտ է հզոր տնտեսություն։
Փաստը մնում է փաստ, որ բարեգործությամբ, դրամահավաքներով հնարավոր չէր սպառազինության մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ, թո՛ղ ինձ ներեն բոլոր բարեգործները, բայց բանակաշինության լայնամաշտաբ գործընթացի տեսանկյունից, դրանք ընդամենը խղճուկ փորձեր էին։ Այդպես չի լինում։
Իմ համոզմամբ հզոր տնտեսության և 21-րդ դարի բանակի պահանջարկները կարող են կյանքի կոչվել բացառապես միայն խաղաղության կոնցեպտի համատեքստում։ Այսինքն՝ առևտուր անել թուրքերի հետ և նրանց փողերով սպառազինվել։ Մոտակա տասնամյակներին ես այսպես եմ պատկերացնում հայկական պետության արտաքին քաղաքականությունը։ Այսինքն երկսայր՝ մի կողմից դեպի խաղաղությանը հակված, իսկ մյուս կողմից խաղաղությունը խաթարողներին պատժելուն պատրաստակամ։
Ո՛չ, ես երրորդ պատերազմի պրոպագանդայով չեմ զբաղվում և ամբողջությամբ ջատագովն եմ բարիդրացիության։ Բայց սրանից ամենևին էլ պետք չի ենթադրել, թե մենք պետք է մեր ժողովրդին անզգայության մատնեք՝ դատապարտելով ոչնչացման։
Ես այլ ելք չեմ տեսնում, նույնիսկ եթե թալան չլինի և մենք նացիոնալ-բոլշևիզմի տրամաբանությամբ կուլակաթափ անենք բոլոր գործարարներին, եկեղեցի կառուցելու փոխարեն զենք գնենք, միևնույն է, չենք կարող սպառազինության մրցավազքի մեջ մտնել ռազմաարդյունաբերության համակարգ ունեցող հարևանների հետ։ Մենք այլևս 19-րդ դարում չենք ապրում, որ մեկուսացված ու շրջափակված պալիգոնը կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ։
Եթե մոտ ապագայում բանակաշինությունը 21-րդ դարի ռելսերի վրա չդրվի, ապա վերստին կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առջև, այսինքն՝ վատ կրակող AK-74-ով սպառազինված զինվորներին նորից մեն-մենակ ենք թողնելու տեխնոլոգիաների դեմ դաժանագույն պատերազմում։
Մենք իրավունք չունենք մեր հիմար անկարողությամբ չխնայել զինվորների կյանքերը»։

«Վճարում կատարած քաղաքացիներին տուգանում են»․ Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
413:36
«Դպրոցի պատերին պետք է դնել նոր ցուցանակ. «Սովորելը թարգեք, գնացեք երգելու»»․ Բաբկեն Պիպոյան
5012:48
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, բարեկարգումը»․ Ջուլիետա Ազարյան
6411:48
«Արտակ Ավետիսյանն արդարացվեց»․ Ռուբեն Մելիքյան
6511:42
«Կարդացի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7311:18
«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6510:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
7110:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6110:42